Լրահոս

12.01.2010 16:47


Խաչատուր Սուքիասյանը ինչո՞ւ էր պասիվ

Խաչատուր Սուքիասյանը ինչո՞ւ էր պասիվ

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, պատասխանելով այն հարցին, թե 10-րդ ընտրատարածքում Խաչատուր Սուքիասյանը 12-13 հազար ձայն է հավաքել, ինչո՞ւ էր նա պասիվ այս ընտրություններին, ասել  է, թե Խաչատուր Սուքիասյանը երկրից մեկնել է բուժվելու նպատակով։

-Ինքը մեկնել է առողջական վիճակը շտկելու նպատակով, և շատ հնարավոր է, որ ժամանակ է պահանջվում դրա համար։ Այդքան էլ հեշտ չէ հալածանքների ենթարկվել երկար ժամանակ։ Բոլոր մեր քաղկալանավորներն առողջական լուրջ  պրոբլեմներ ունեն, և բոլորը զբաղված են իրենց առողջությունն ապաքինելով։  Սակայն անգամ այդ վիճակում ինքն իր ներդրումն արեց  և հատուկ հայտարարություն արեց՝ կոչ անելով իր բոլոր ընտրողներին՝ քվեարկել հօգուտ Նիկոլ Փաշինյանի,-ասել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը