Թուրքիան խզում է Հոլանդիայի հետ դիվանագիտական հարաբերությունները (տեսանյութ)
Թուրքիան հայտարարել է Հոլանդիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին 2 երկրների միջև աճող սկանդալի համապատկերին: Թուրք փոխվարչապետըի խոսքով՝ դա առաջին պատասխան քայլն է Հոլանդիայի գործողություններին:
Ներկայումս Թուրքիայի օդային տարածքը հոլանդացի քաղաքական գործիչների համար փակ է, բացի այդ, Թուրքիան խոստացել է չթույլատրել բոլոր այն չվերթները, որոնցում առկա են հոլանդացի քաղաքական գործիչներ:
Փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է նաև ԵՄ հետ միգրացիոն համաձայնագրի վերանայման հնարավորության մասին:
Հիշեցնենք՝ թուրք–հոլանդական հարաբերությունները սրվել են Ամստերդամի կողմից Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին և ընտանեկան ու սոցիալական հարցերի նախարար Ֆաթմա Քայային երկրից արտաքսելուց հետո։
Թուրք գործիչները պատրասվում էին իրենց երկրում կայանալիք սահմանադրական հանրաքվեի «այո»–ի համար քարոզչություն իրականացնել այդ երկրում։ Նիդեռլանդները թուրք ընտրողների թվով Եվրոպայում երրորդ երկիրն է. այնտեղ է բնակվում ընտրության իրավունք ունեցող 245.000 Թուրքիայի քաղաքացի:

Մանրամասն` «Вести.ru»-ի տեսանյութում:
7or.am