Աշխարհ

15.03.2017 10:54


Պուտինն ու Էրդողանը քննարկել են Թուրքիային С-400–ի մատակարարման հարցը

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Թուրքիային С-400–ի մատակարարման հարցը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են Թուրքիային С-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման հնարավորությունը։

«Իզվեստիայի» փոխանցմամբ՝ այս տեղեկությունը հաստատել են ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Կողմերը հետաքրքրված են և կշարունակեն զրույցը»,-նշել է Պեսկովը։

Ավելի վաղ «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը հայտնել էր, որ Թուրքիան պատրաստ է Ռուսաստանից զենք գնել, այդ թվում՝ զենիթահրթիռային С-400 համակարգեր, նրան վարկ տրամադրելու դեպքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը