Քյոլնում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձան կկանգնեցվի
Գերմանիայի Քյոլն քաղաքում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձան կկառուցվի:
«Milliyet»–ի փոխանցմամբ՝ հուշակոթողի մասին որոշումը կայացվել է թուրք-գերմանական հարաբերությունների լարվածության համապատկերին։
Քյոլնի քաղաքային խորհրդի գլխավոր հանձնաժողովի որոշմամբ՝ հուշարձանը կկանգնեցվի «Lehmbacher Weg» գերեզմանատանը:
Հուշարձանի նախագծի առաջարկն արվել էր դեռևս 2015 թվականին՝ Քյոլնի շուրջ 5.000 հոգանոց հայ քրիստոնյա համայնքի կողմից: Համապատասխան դիմումը նախ ներկայացվել է Քյոլնի բնապահպանության հանձնաժողովին, այնուհետև՝ բողոքարկման հանձնաժողովին: Հանձնաժողովի կողմից ստացված դրական պատասխանից հետո հարցը բերվել էր քաղաքային խորհրդի գլխավոր հանձնաժողովի օրակարգ:
Քյոլնի թուրքական համայնքը դժգոհությամբ է ընդունել այդ որոշումը՝ այն վիրավորական համարելով։

7or.am