Լրահոս

13.11.2010 15:03


Մանկապարտեզները կջեռուցվեն

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր մանկապարտեզները ջեռուցման համակարգերով ապահովելը քաղաքապետարանի 2010թ. ծրագրային գերակայություններից մեկն է: Ծրագրի արդյունքում 88 նախակրթական հաստատություններում արդեն ավարտվել են գազաֆիկացման և ջեռուցման համակարգերի տեղադրման աշխատանքները: Հիշեցնենք, որ մինչև ծրագրի մեկնարկը մայրաքաղաքի մանկապարտեզների մեծամասնությունը գազաֆիկացված չէր. 162 մանկապարտեզներից 100-ում անհրաժեշտ ջերմաստիճանն ապահովվում էր էլեկտրական ջեռուցիչներով:

Թեև ջեռուցման տարեշրջանը պաշտոնապես նոյեմբերի 15-ից է մեկնարկում, սակայն, քաղաքապետի հանձնարարությամբ, նոյեմբերի 8-ից արդեն ջեռուցվում են հյուսիսային դիրք ունեցող մանկապարտեզները:

Բոլոր մանկապարտեզներում հինականում արդեն փորձարկվել են ջեռուցման համակարգերը։ Մայրաքաղաքի 12 մանկապարտեզների ջեռուցման խնդիրը կլուծվի ծրագրի    երկրորդ փուլով' 2011թ. : Անհրաժեշտ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դրանցում միայն նոր, լոկալ ջեռուցման կաթսայատներ պետք է կառուցվեն, ուստի, բացառապես երեխաների անվտանգության ապահովման նկատառումով, այս մանկապարտեզների ջեռուցման ծրագիրը տեղափոխվեց հաջորդ փուլ:

                                                                        Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը