Լրահոս

12.01.2010 17:46


ՀԱԿ–ը մասնակցել է անօինականության գործընթացի՞

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե թիվ 10 ընտրատարածքում ընտրություններն ի սկզբանե եղել են անօրինական, քանի որ ըստ ԸՕ-ի 118 հոդվածի՝ ընտրությունները անցկացվում են մանդատը թափուր մնալուց հետո՝ 80-օրյա ժամկետում, որը տվյալ դեպքում լրացել է դեկտեմբերի 25-ին, և օրինական քվեարկության օր կարող էր նշանակավել ամենաուշը դեկտեմբերի 20-ին։ Նրա խոսքերով՝ սա գլխավոր խախտումն էր, և իրենք այդ խախտումներն արձանագրել են ու անցնելու են բոլոր դատական ատյաններով։ Այն հարցին, թե ինչո՞ւ այդ մասին ավելի վաղ չի բարձրաձայնել ՀԱԿ-ը և ինչո՞ւ է մասնակցել ի սկզբանե անօրինական գործընթացին, Լևոն Զուրաբյանը պատասխանել է, թե ավելի վաղ բարձրաձայնելը կընկալվեր որպես թուլություն և նախապես արդարանալու փորձ։

-Եթե ելնենք ձեր տրամաբանությունից, ապա նախահագը լեգիտիմ չէ, ԿԸՀ-ն լեգիտիմ չէ, և ստացվում է, որ մենք ոչ մի ընտրության չպե՞տք է մանսակցենք։ Ամեն ինչ վաղուց նշանակված էր։ Ի՞նչ եք առաջարկում՝ մենք ասեինք՝ չէ,  քանի որ օրենքի խախտումով է ամեն ինչ արված, մենք դրան չե՞նք մասնակցում,-ասել է նա։

Նա նշել է, որ ընտրությունները հունվարի 10-ին նշանակելը կոպտագույն խախտում էր, և այս խախտումը իրենք ներկայացնելու են Եվրոպայի խորհրդին։ Այն հարցին, թե եթե այդ կոպտագույն խախտման պարագայում Նիկոլ Փաշինյանն ընտրվեր, էլի՞ պիտի բարձրաձայվեր այդ խախտումը, և դիմում ներկայացվեր Եվրոպայի խորհրդին, Լևոն Զուրաբյանը պատասխանել է.

-Ելնելով էլի ձեր տրամաբանությունից, եթե մեր դեմ ապօրինություն  է կիրառվում, բայց մենք հաղթում ենք, մենք պետք է ասենք, որ սա ապօրինություն  է կիրառվել, և մենք այդ մանդատը չե՞նք ընդունում։ Ախր այդ ապօրինիությունը իշխանությունն է կատարել մեր դեմ։

-Բայց չէ՞ որ քաղաքապետարանի մանդատներից հրաժարվեցիք՝ անօրինական գործողությունները մատնանշելով։

-Դա ուրիշ բան է,-լրագրաղի հարցին պատասխանել է նա։

-Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթեր, վերցնելո՞ւ էիք մանդատը։ 

-Դա իր որոշելու հարցն էր, դա նախօրոք որոշված չէր,-ասել է Լևոն Զուրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը