Լրահոս

12.01.2010 18:05


Լևոն Զուրաբյան. «…դեռևս էդպիսի հիմք չունեինք, որ հատուկ դրա համար ինչ–որ հանրահավաք հավաքենք»

Լևոն Զուրաբյան. «…դեռևս էդպիսի հիմք չունեինք, որ հատուկ դրա համար ինչ–որ հանրահավաք հավաքենք»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը պատասխանելով այն հարցին, թե թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներից կախված՝ հնարավո՞ր է մինչև մարտի 1-ը ՀԱԿ-ը արտահերթ հանրահավաք կազմակերպի՝ ասել է. «Այս ընտրական գործընթացի վերաբերյալ մենք դեռևս էդպիսի հիմք չունեինք, որ հատուկ դրա համր ինչ-որ հանրահավաք հավաքենք»։

Այն հարցին, թե դա նշանակո՞ւմ է, որ ի սկզբանե որոշված էր, որ զանգվածային բնույթի բողոքի ալիք չէր լինելու, Լևոն Զուրաբյանը պատասխանել է, թե ամեն ինչ ունի իր ժամանակն ու արդյունավետությունը։

-Հիմա մենք տեսնում ենք՝ քաղաքական պրոցեսները ուր են տանում։ Եվ, իրոք, ինչ-որ հանրահավաք իմաստ չունի անցկացնել, եթե մենք որևէ արդյունքի չենք հասնելու։ Այդ կոնկրետ հանրահավաքով, ասենք, հնարավորություններ չենք ունենլու ստեղծված իրավիճակը փոխելու. ի՞նչն է իմաստը,-ասել է նա։

7or.m

 

Այս խորագրի վերջին նյութերը