Աշխարհ

16.03.2017 10:50


ԱՄՆ վարչակազմը լրացուցիչ 30 մլրդ դոլար կխնդրի սահմանների պաշտպանության համար

ԱՄՆ վարչակազմը լրացուցիչ 30 մլրդ դոլար կխնդրի սահմանների պաշտպանության համար

ԱՄՆ վարչակազմը կոնգրեսից 30 միլիարդ դոլարի չափով լրացուցիչ ֆինանսավորում կհայցի սահմանների պաշտպանության համար։ Այս մասին հաղորդել է Սպիտակ տան ադմինիստրատիվ–բյուջետային վարչության ղեկավար Միք Մալվեյնին. փոխանցում է РИА «Новости»–ն։

«Մեր հարցումը սահմանների պաշտպանության համար լրացուցիչ ֆինանսավորումն է՝ 30 միլիարդ ԱՄՆ դոլար։ Այն ներառում է 1,5 մլրդ դոլար Մեկսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար»,–ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցի շրջանակներում։

Մալվեյնիի խոսքով՝ այդ հայցը «վերաբերում է 2017թ. և ընդգրկում է նաև 2018թ.»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը