Ալիև. «Հակամարտության վերջնական կարգավորում ենք ուզում»
Ադրբեջանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, բայց այն պետք է վերջնական լինի:ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ այսօր բացված Բաքվի 5–րդ գլոբալ ֆորումում նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ֆորումին մասնակցում է 300 պատվիրակ 53 երկրից՝ պետությունների գործող ղեկավարներ, նախկին նախագահներ, հայտնի քաղաքական գործիչներ:
Ալիևը հիշեցրել է, որ առաջատար միջազգային կազմակերպությունները ԼՂ հակամարտության խնդրով «բավականին որոշումներ ու բանաձևեր են ընդունել», շեշտել է, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի վրա։
«Մենք ցանկանում ենք, որպեսզի հակամարտությունը խաղաղ կարգավորվի, բայց մենք նաև հակամարտության վերջնական կարգավորում ենք ուզում: Հակամարտության ստատուս քվոն անընդունելի է», - ասել է նա:
Ալիև. «Հակամարտության վերջնական կարգավորում ենք ուզում»
Ադրբեջանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, բայց այն պետք է վերջնական լինի: ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ այսօր բացված Բաքվի 5–րդ գլոբալ ֆորումում նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

7or.am