Աշխարհ

16.03.2017 20:24


Չինացին 33 տոննա կշռող քարով ամուսնության առաջարկություն է արել ընկերուհուն (լուսանկարներ)

Չինացին 33 տոննա կշռող քարով ամուսնության առաջարկություն է արել ընկերուհուն (լուսանկարներ)

Չինաստանից Լյու Ֆեյ անունով բնակիչը շատ յուրօրինակ ձևով է ամուսնության առաջարկություն արել իր սիրելիին։ Որպես հարսանեկան նվեր՝ նա նվիրել է աղջկան 33 տոննա կշռող քար, որը, ենթադրաբար, համարվում է երկնաքար։

Լյու Ֆեյը պատմել է, որ մեկ տարի առաջ ճանապարհորդության ժամանակ նրանք ծանոթացել են մի կոլեկցիոների հետ, ով եղել է այդ քարի սեփականատերը։ Այն միանգամից դուր է եկել թե՛ Լյուին, թե՛ նրա ընկերուհուն։ Կոլեկցիոներն անվանել է այն երկնաքեր և առաջարկել գնել ավելի քան 1 միլիոն յուանով։

Զգալի գումարը Ֆեյը երկար ժամանակ հավաքել է բնակարան գնելու համար և ծրագրել էր նվիրել այն ընկերուհուն։ Սակայն բնակարանի փոխարեն նվիրել է քարը։ Աղջիկն ընդունել է ամուսնության առաջարկությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը