«Մենք դե՛մ ենք օտրարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը հիմնում է յուրօրինակ «հակամրցանակ»' հայերեն լեզվին, դպրությանը և ազգային անկախ պետականությանն առավել վնաս հասցրած գործիչներին և կազմակերպություններին առանձնացնելու և հանրությանը ու գալիք սերունդներին իրենց գործունեությունը ներկայացնելու նպատակով: Ցավով գիտակցում ենք, որ այդօրինակ գործիչներն անպակաս են եղել հայ ազգի ողջ հարուստ և իրադարձություններով լի պատմության ընթացքում: Սակայն 2010թ.-ին վերոհիշյալ տեսակի արտառոց ակտիվացումը ստիպում է մեզ դիմել այս քայլին: Միաժամանակ մեզ չի լքում հույսը, որ այս տարվա պարգևատրումը կլինի վերջինը և մրցանակաբաշխությունը առարկայական պատճառներով երկար կյանք չի ունենա:Մրցանակը կոչվելու է Օտարալիզության ասպարեզում Դելյանով-Աշոտյանի անվան մրցանակ» կամ կարճ «Օտարալիզության մրցանակ» և ունենալու է հետևյալ աստիճանները.
* Առաջին կարգի օտարալեզ,
* Երկրորդ կարգի օտարալեզ,
* Երրորդ կարգի օտարալեզ,
* Կրտսեր օտարալեզ պատվավոր խրախուսական կոչում:
Մրցանակը ներառում է համապատասխան հարգի (ոսկի, արծաթ, բրոնզ) մեդալ (պատկերը կցված է), պատվոգիր և դրամական պարգև երեսուն դրամի չափով:2010 թ. մրցանակաբաշխության արդյունքները հաշվի կառնեն ամբողջ տարվա «ձեռքբերումները» և կհայատարարվեն մոտակա ժամանակ:
Որպեսզի պարզ դառնա, թե ինչու է մրցանակը անվանվել Իվան Դավիդովիչ Դելյանովի և Արմեն Գևորգովիչ Աշոտյանի պատվին ներկայացնում ենք մի փոքր տեղեկատվական ակնարկ այդ գործիչների անցած ուղու վերաբերյալ:
Դելյանով (Դիլաքյան) Իվան Դավիդովիչ (1818-1897)' հայկական ծագմամբ ռուսական պետական գործիչ, կոմս (1888-ից): 1882-1897 եղել է Ռուսական Կայսրության ժողովրդրական լուսավորության մինիստր: Նրա օրոք մտցվեց (1884) համալսարանական նոր կանոնադրություն, որը համալսարանները զրկում էր նախկին ինքնավարությունից, փակվեցին (1886) կանանց բարձրագույն դասընթացները: 1887 թ. հունիսի 18-ին նրա հրապարակած շրջաբերականով սահմանափակվում էր ազնվական ծագում չունեցող երեխաների մուտքը գիմնազիաներ, իսկ «կառապանների, լվացարարուհիների, մանր խանութպանների երեխաները» չէին կարող ընդունվել միջնակարգ ուսումնական հաստատություններ: Նրա օրոք (1885) փակվեցին հայկական բազմաթիվ դպրոցներ:
Ժամանակակիցների շրջանում հայտնի է եղել որպես «արմյանսկիյ նոլ»: Ռուս պետական գործիչ Ս.Վիտտեն Դելյանովի մասին. «Կոմս Դելյանովը շատ հաճելի, բարի մարդ էր և ժողովրդական լուսավորության նախարարության հարցերն իրեն խորթ չէին: Նա կուլտուրական, կրթված, բայց բառի բուն իմաստով լավ, բարի և խորամանկ «արմյաշկա» էր»:
Աշոտյան Արմեն Գևորգովիչ* (1975-)' Գ. Սահակյանի դարաշրջանի հայաստանցի պետական գործիչ, բանաստեղծ, երգահան, քաղաքական հումորի վարպետ, հեռուստաշոումեն: Կրթությունը՝ կլինիկական դիվանագիտություն: Բժշկական գիտությունների թեկնածու: 2009 -2010 թթ. ՀՀ Գիտության և կրթության նախարար:
Վարել է ծայրահեղ ուրախ և հնարամիտ քաղաքականություն, հատկապես կադրային,ընդունելության քննությունների կազմակերպման, օտարալեզու և էլիտար կրթության տարածման ոլորտում: Ուսուցիչների երդման արարողության հեղինակ: Հայկական դպրոցների զանգվածային փակման, ռուսական շանսոնի դասերի անցկացման և սպիտակ խալաթն ու ֆոնենդոսկոպը ուսուցիչների պարտադիր համազգեստ դարձնելու ծրագրերը խափանվեցին այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Հետագա ճակատագիրն անհայտ է:
«Օտարալիզության մրցանակ»

* Ըստ որոշ աղբյուրների Ա. Աշոտյանը բիլինգվալ է:
Օտարալիզության ասպարեզում Դելյանով-Աշոտյանի անվան մրցանակաբաշխության հանձնաժողով