Աշխարհ

16.03.2017 13:35


Լավրով. «Մոսկվան միայն կողջուներ հայ-թուրքական սահմանի բացումը»

Լավրով. «Մոսկվան միայն կողջուներ հայ-թուրքական սահմանի բացումը»

Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի բանակցություններին, երբ դրանք սկսվեն։ ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ «Regional Post — Caucasus» պարբերականի հետ հարցազրույցում նման հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Լավրովը հիշեցրել է, որ ՌԴ-ն կարևոր դերակատարում է ունեցել 2007-2009թթ. Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ապասառեցման գործում։

«Համոզված եմ, որ Հայաստանը և Թուրքիան ընդունակ են կարգավորելու եղած խնդիրները: Ընդ որում՝ շատ բան կախված է հենց իրենցից: Երբ Երևանն ու Անկարան նստեն բանակցային սեղանի շուրջ, Ռուսաստանը պատրաստ կլինի նրանց ամենաակտիվ աջակցություն ցուցաբերել... Բնականաբար, մենք միայն կողջունեինք, որ ԵՏՄ արտաքին սահմանի հայ-թուրքական հատվածը բացվի մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժման համար: Դա, անկասկած, օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար»,- ասել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ էլ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների կայունացումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը