Աշխարհ

16.03.2017 15:40


Կարո Փայլանն ու Սելինա Դողանն անընդունելի են համարում Պոլսո պատրիարքի ընտրություններին միջամտությունը

Կարո Փայլանն ու Սելինա Դողանն անընդունելի են համարում Պոլսո պատրիարքի ընտրություններին միջամտությունը

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորներ Կարո Փայլանը և Սելինա Դողանն անդրադարձել են Ստամբուլի նահանգապետարանի կողմից Պոլսի հայոց պատրիարքարան ուղարկված գրությանը, որով պետությունը միջամտում է պատրիարքի ընտրության գործընթացին:

«Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» ներկայացնող Փայլանը կատարվածը բնորոշել է «հեղաշրջում» բառով: Նշել է, որ Պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն պատրիարքարանը ղեկավարել է որպես հոգաբարձու: Այժմ իր պաշտոնը շարունակելու համար իշխանության այն հատվածի, ում հետ կապի մեջ է եղել, հեղաշրջում են արել:

«Մենք դա չենք ընդունում, չպետք է ընդունենք: Տեղապահի ընտրություն է կայացել, երկու թեկանածուներից մեկը հաղթել է: Բոլորս պետք է հաղթողին շնորհավորենք և արագացնենք պատրիարքի ընտրության աշխատանքները»:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավոր Սելինա Դողանն անընդունելի է համարում նահանգապետարանի միջամտությունը: Ըստ Դողանի՝ միջամտությունը որևէ իրավական հիմք չունի:

Դողանը նշել է, որ եթե նահանգապետարանը մտահոգվում է հայ համայնքի համար, ապա պետք է ականջալուր լինի համայնքին և չմիջամտի գործընթացին: Այդ միջամտությամբ, ըստ պատգամավորի, գործընթացն ավելի բարդացավ:

Այս խորագրի վերջին նյութերը