ՀԱԿ ներկայացուցիչ. «Արձանագրույթունների ստորագրումը դիվանագիտական տապալում է»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը մեկնաբանելով ՀՅԴ կազմակերպած «Ոչ»-ի հանրահավաքն ու Սահմանադրական դատարանի գործողությունը' ասել է, թե Հայաստանում բոլորը գիտեն, թե ինչպես են կազմակերպվում նմանատիպ գործընթացները։
-Մենք ունենք խամաճիկային ընդդիմություն, որը գնում, իբր թե բողոքում է, մենք ունեք խամաճիկային Սահմանադրական դատարան, որը արդեն գիտի' ինչ է որոշելու, որովհետև այդ որոշումը նրան արդեն հրահանգով տրված է: Ընդ որում ասեմ, որ խամաճիկային ընդդիմության անելիքներն էլ են հրահանգով արդեն տրված։ Դերակատարումները բաժանված են, հիմա այդ պրոցեսների մասին մենք ի՞նչ խոսենք։ Այդ պրոցեսներն ուղղակի մի հատ իմիտացիա են, որի միակ նպատակն է, որ ժողովրդի ուշադրությունը շեղեն լրջագույն խնդիրներից,-ասել է նա։
Ըստ Լևոն Զուրաբյանի՝ հայ-թուրքական արձանագրույթունների ստորագրումը դիվանագիտական տապալում է։
-Այն հետևանքն է իրականում այն բոլոր ֆունդամենտալ խնդիրների, որ մենք ունենք մեր երկրում՝ ոչ լեգիտիմ իշխանություն, արատավոր քաղաքական-տնտեսական համակարգ, օլիգարխներ, ծանր սոցիալ-տնտեսական վիճակ, անընդունակ վարչակազմ։ Եվ այս բոլորը մի կողմ թողած՝ տունտունիկ են խաղում մի հարցի շուրջ, որը վաղուց որոշված է իրենց իսկ կողմից,-ասել է նա։
Լևոն Զուրաբյանը նաև նշել է, թե երթի մասնակիցներն անգամ չգիտեն, թե ինչի են մասնակցում։
-Շատ հետաքրքիր ձևով են երթ կազմակերպում։ 10-նյակ ավտոբուսներով գյուղամիջից մարդկանց են հավաքում, անձամբ այդ մարդիկ են պատմել, որ գյուղամիջից բերում են մարդկանց, և չգիտեն անգամ՝ ինչու համար են իրենց տանում-բերում այդ երթին։ Մի հատ էլ հետո լավ հյուրասիրում են, ոնց որ իրենք են ասում՝ երկու բլյուդ ճաշ են տալիս։ Էն մեկն ընտրակաշառք է տալիս, այս մեկն էլ՝ երթակաշառք է, ի՞նչ տարբերություն,-հավելել է ՀԱԿ համակարգողը։

7or.am