«Ժառանգություն». «Սերժ Սարգսյանը և նրա վարչախումբը հատել են ինքնահրաժարականի բոլոր շեմերը»
Հայ-թուրքական արձանագրություններով Հայաստանի ստանձնելիք պարտավորությունները ՀՀ Սահմանադրությանը համապատասխան ճանաչելու մասին Սահմանադրական դատարանի 12.01.2010թ. որոշումը «Ժառանգություն» կուսակցությունը գնահատում է հակասահմանադրական, հակաօրինական, հակապետական եւ հակազգային ակտ' կայացված ոչ թե հանուն, այլ ընդդեմ Հայաստանի ու Արցախի հանրապետությունների, նրանց քաղաքացիների եւ աշխարհասփյուռ հայության:
Հայ-թուրքական արձանագրությունների հրապարակման պահից ի վեր «Ժառանգություն» կուսակցությունն ու նրա ակտիվիստները հայտարարություններով, բողոքի ակցիաներով, հրապարակային ելույթներով, հոդվածներով դեմ են արտահայտվել դրանց այն պարզ եւ հստակ հիմնավորմամբ, որ դրանք վտանգում են Հայաստանի ազգային-պետական շահերը տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում' դրանով իսկ սահմանափակելով ՀՀ ինքնիշխանությունը Սահմանադրությամբ, նրա նախաբանով եւ Հայաստանի անկախության հռչակագրով հաստատագրված ինքնիշխան նպատակների իրականացման առումով:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության անփոփոխելի համարվող 1-ին հոդվածի համաձայն' «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: Իսկ 2-րդ հոդվածի համաձայն' «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»: ՀՀ Սահմանադրության սույն հոդվածներով Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն ամրագրված է իբրեւ ներկայացուցչական, ժողովրդական ինքնիշխանություն, որն իրացվում է կամ ուղղակիորեն' ժողովրդի կողմից, կամ պատվիրակված' նրա ներկայացուցիչների միջոցով: ՀՀ Սահմանադրության նախաբանով վերստեղծված հայոց ինքնիշխանության համար որպես հիմք ընդունված են Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները' «Հայաստանի ժողովրդի միասնական կամքը□, □հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում պատասխանատվությունը□, □1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթների զարգացումը», «1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարումը»: Սահմանադրորեն հղված ու հաստատագրված այս նպատակները մեկընդմիշտ համարվում են ԻՆՔՆԻՇԽԱՆ, ԻՐԱՎԱԿԱՆ, ԺՈՂՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ Հայաստանի Հանրապետության արտաքին ու ներքին քաղաքականությունների ԻՆՔՆԻՇԽԱՆ, ԻՐԱՎԱԿԱՆ, ՕՐԻՆԱԿԱՆ նպատակները:
2009թ. հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում պարտադրանքների տակ ու աճպարարությունների միջոցով ստորագրված հայ-թուրքական զույգ արձանագրություններով Հայաստանը, մասնավորապես, ստանձնում է պարտավորություններ, այն է' վերահաստատել □երկու երկրների միջեւ գոյություն ունեցող սահմանի ընդհանուր ճանաչումը, ինչպես սահմանված է միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով□, □ստեղծել միջկառավարական երկկողմ հանձնաժողովի պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով' պատմական փաստաթղթերի եւ արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրության' առկա խնդիրների սահմանման ու առաջարկների ձեւակերպման համար□: Առաջին պարտավորության ընդունումը ուղի է հարթում Թուրքիայի տարածքային ամբողջականության, Հայաստանի ու Թուրքիայի միջեւ իրավական ու փաստացի սահմանի վերաբերյալ անգամ միջազգային մակարդակում առկա վեճի լուծման համար' ի վնաս Հայաստանի եւ խարխլում հայոց ազգային չիրացված իրավունքների հիմքերը: Երկրորդ պարտավորության ընդունմամբ պայմաններ են ստեղծում Հայոց ցեղասպանության միանշանակ, աշխարհի բազում երկրների կողմից անկողմնակալ մոտեցմամբ ճանաչված փաստի վիճարկման համար: Սույն պարտավորությունների կատարումը «բարիդրացիական հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քաղաքականություն վարելուց ձեռնպահ մնալու», «երկկողմ եւ միջազգային հարաբերություններում հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու եւ հարգումը երաշխավորելու» միջազգային-միջպետական հանձնառությունների ներքո հող են նախապատրաստելու Արցախի խնդրով «Մադրիդյան սկզբունքները» պարտադրելու համար: Այդպիսով' հիշյալ պարտավորությունների կատարումը ոչ միայն ուղի են հարթում Թուրքիայի կողմից Հայաստանին ներկայացվող հայտնի նախապայմանների բավարարման համար, այլեւ սահմանափակելու են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում եւ Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքների եւ համազգային նպատակների հիման վրա ինքնիշխան ներքին եւ արտաքին քաղաքականության իրականացումը:
Միայն թվարկվածը Սահմանադրական դատարանի համար բավարար հիմք պետք է լիներ' որոշում կայացնելու հայ-թուրքական զույգ արձանագրություններով Հայաստանի ստանձնելիք պարտավարությունները ՀՀ Սահմանադրության 1-ին եւ 2-րդ հոդվածներին չհամապատասխանելու վերաբերյալ: Մինչդեռ Սահմանադրական դատարանն իր որոշմամբ վկայեց, որ իբրեւ պետական իշխանության մարմին ոչ միան պատվիրակված ժողովրդական ինքնիշխանության կրողը չէ, այլեւ հանցագործ մոտեցում է ցուցաբերել' ոտնահարելով ՀՀ Սահմանադրությունն ու նրա առանցքային դրույթները, անարգել է Հայաստանի Հանրապետության հիմնարար ատրիբուտները եւ իր որոշմամբ վտանգել ապագայում Հայաստանի կողմից սահմանադրորեն վավերագրված ինքնիշխան նպատակներին հասնելու, դեռեւս տիրազուրկ հայոց իրավունքներին երբեւէ տեր կանգնելու հեռանկարը:
«Ժառանգություն» կուսակցությունը հայտատարում է, որ.
չի ընդունելու արդեն իսկ Սահմանադրական դատարանի մասակցությամբ «օրինականացվող» կեղծիքը,
Սահմանադրական դատարանը մեղսակից է հակահայկական դավադրության մեջ ու Հայրենազրկման հերթական արարի համար,
Սահմանադրական դատարանը կիսում է հայ-թուրքական արձանագրությունների կյանքի կոչման հետեւանքով Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների շուրջ ուրվագծվող վտանգավոր զարգացումներին օժանդակելու պատասխանատվությունը,
շրջադարձային, վտանգավոր զարգացումների, որոշումների եւ դրանք համալրած Սահմանադրական դատարանի որոշման պատասխանատվությունը կրում են այս ամենի հիմքում կանգնած Հայաստանի նախագահություններն ու նրանց քաղաքականությանը հավանություն տված քաղաքական ուժերը,
Սերժ Սարգսյանը և նրա վարչախումբը հատել են ինքնահրաժարականի ու պատասխանատվության բոլոր շեմերը: