Աշխարհ

17.03.2017 10:40


ՌԴ–ն կոչ է արել ՄԱԿ ԱԽ–ին թույլ չտալ ահաբեկիչներին քիմիական զենքին հասանելիություն

ՌԴ–ն կոչ է արել ՄԱԿ ԱԽ–ին թույլ չտալ ահաբեկիչներին քիմիական զենքին հասանելիություն

ՄԱԿ–ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Սաֆրոնկովը հայտարարել է, որ կազմակերպության Անվտանգության խորհուրդը պետք է օպերատիվորեն արձագանքի ահաբեկիչների կողմից քիմիական զենքի օգտագործմանը։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։

Սաֆրոնկովի խոսքերով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները տիրապետում են քիմիական զենքի արտադրության տեխնոլոգիային և ակտիվորեն այն կիրառում Սիրիայում և Իրաքում։

«Հաղորդագրությունները ոչ պետական սուբյեկտների կողմից՝ քիմիական զենքի կիրառման մասին, պահանջում են Անվտանգության խորհրդի արձագանքը և մանրակրկիտ հետաքննություն»,– ասել է նա՝ նշելով, որ նման տիպի զենքի դեմ պայքարը համարվում է առաջնային Մոսկվայի քաղաքականության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը