Լրահոս

13.01.2010 09:35


ԱԺ լրացուցիչ ընտրությունում տեղ գտած ընտրախախտումների վերաբերյալ տեղի կունենան դատական նիստեր

Հունվարի 13.01.10թ.-ին  ժամը  1100 - ին, 1500 - ին  և  1830 - ին, դատական  նիստերի  թիվ  106  դահլիճում, նշանակված  են  դատկան նիստեր  «Գերագույն խորհուրդ- պատգամավորական  ակումբ» ՀԿ նախագահ   Ռ. Թորոսյանի

երեք  հայցադիմումների  կապակցությամբ, համապատասխանաբար'

  1. թիվ  10-րդ  ը/ք-ում  նախընտրական  քարոզչության  կազմակերպման  կարգի   խախտման  վերաբերյալ  դիմում-բողոքների  չքննարկման   և  դիմումներին  չպատասխանելու  մասին  

Խնդրի  էությունը - ԿԸՀ-ըխախտելով  ԸՕ  40-րդ  և  40.1-րդ  հոդվածների  պահանջներն, առ  այսօր, մի  շարք  դիմում-բողոքների  չի  պատասխանել /չի  քննարկել/:

  1. ընտրողների  ցուցակների  անճշտությունների  վերաբերյալ  դիմումի  չքննարկման  կամ  քննարկման  արդյունքների  մասին   տեղեկություն  չստանալու մասին

Խնդրի  էությունը - Երևանի  քաղաքապետը  և  ՀՀ  Ոստիկանությունը, խախտելով  ԸՕ  պահանջները, դիմումում  բարձրացված  հարցի կապակցությամբ  վերջնական  ընտրացուցակներում  որևէ  փոփոխություն  չեն  կատարվել:

  1. դիտորդական  առաքելության  գործունեության  վերաբերյալ  դիմում-բողոքի  չքննարկման  մասին  

Խնդրի  էությունը - ԿԸՀ-ը, խախտելով  ԸՕ պահանջները, «Հայաստանի  պառլամենտարիզմի  կենտրոն»  ՀԿ-ի  33  դիտորդներին սահմանված  ժակետում  վկայականներ  չի  տրամադրել' մոտ  10 օրով զրկելով  նրանց  դիտորդական  առաքելություն  իրականացնելուց:

 Ի  դեպ, այդ  վկայականների  բնօրինակները  դիտորդները ստացել  են  հունվարի 12-ին, այսինքնընտրության ավարտից  2  օր հետո:

«Գերագույն խորհուրդ- պատգամավորական  ակումբ» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը