Աշխարհ

17.03.2017 12:55


Թուրքիայում Բուլղարիայի դեսպանը հետ է կանչվել

Թուրքիայում Բուլղարիայի դեսպանը հետ է կանչվել

Անկարայում Բուլղարիայի դեսպան Նադեժդա Նեյսկին հետ է կանչվել։ Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Gerçekgündem»–ին հղումով։

Պաշտոնական Սոֆիայի կողմից արված մեկտողանոց հայտարարության մեջ նշվել է, որ դեսպանը խորհրդակցությունների համար է կանչվում Բուլղարիա։

Ըստ աղբյուրի՝ բուլղարական կողմին «զայրացրել» է այն փաստը, որ Թուրքիան փորձում է միջամտել մարտի 26-ին Բուլղարիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

Մանավորապես, Թուրքիայի նախարարներից մեկը կոչ է արել Թուրքիայում ապրող Բուլղարիայի քաղաքացիներին քվեարկել ազգությամբ թուրք Լյութֆի Մեսթայի գլխավորած «Դոսթ» կուսակցության օգտին։

Այս խորագրի վերջին նյութերը