Լրահոս

15.11.2010 10:21


Սարկոզին վերականգնել է պաշտոնաթող վարչապետին

Ինչպես հաղորդում է «Agence France-Presse» գործակալությունը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին կրկին վարչապետի պաշտոնում նշանակել է Ֆրանսուա Ֆիյոնին։

Դա եղել է նախարարների կաբինետի պաշտոնաթողության հենց հաջորդ օրը։ Նշենք, որ Ֆիյոնը արդեն երրորդ անգամ  կղեկավարի ֆրանսիական կառավարությունը, ինչը նշանակում է, որ նա հնարավորություն է ստանում իրականացնելու ծրագրված փոփոխությունները։

Սարկոզին դեռ գարնանն էր խոստացել փոփոխել կառավարության կազմն այն բանից հետո, երբ շրջանային ընտրություններում «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունը պարտություն կրեց։

Դիտորդների կարծիքով՝ Ֆրասնիայի նախագահը նախագահական նոր ընտրությունների նախօրեին որոշել է «թափ տալ» իր թիմին  (2012թ. նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրությունը Սարկոզին դեռ պաշտոնապես չի հաստատել)։

Նշենք նաև, որ այսօրվա դրությամբ նախագահի հանդեպ վստահության վարկանշը 30% է։

 

Այս խորագրի վերջին նյութերը