Լրահոս

13.01.2010 10:56


Արա Սիմոնյանի ձայներն ավելացել են

Արա Սիմոնյանի ձայներն ավելացել են

Այս պահին 10-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վերահաշվարկում է 10/20 ընտրատեղամասի քվերաթերթիկները։ Այս մասին «7օր»-ին տեղեկացրել է 10-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանը։

Նախօրեի երեկոյան ավարտվել է 10/14 տեղամասի քվերակության արդյունքների վերահաշվարկը, ըստ որի «Ազգային միաբանություն» կուսակցության թեկնածու Արա Սիմոնյանի օգտին տրված ձայները 3-ով ավելացել են։

Երեկ ավարտվել էր նաև 10/30 ընտրատեղամասի քվեաթերթիկների վերահաշվարկը։ 3-ով ավելացել էր պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին տրված ձայները, 1-ով՝ Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանինը։

Իսկ 10/07 ընտրատեղամասի քվեարկության արդյունքներիվերահաշվարկից հետո Դավիթ Հակոբյանի ձայները մնացել էին նույնը, Արա Սիմոնյանի օգտին քվեարկած ձայներից 3-ը ճանաչվել էր անվավեր, Նիկոլ Փաշինյանի ձայներն ավելացել էին մեկով։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վերահաշվարկի 2 դիմում է ներկայացրել, իսկ Արա Սիմոնյանը՝ 11։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը