Թուրքիայում ընտրակաշառք են առաջարկում բանտարկյալներին
Թուրքիայում ապրիլի 16-ին անցկացվելիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջիշխանություններն ընտրակաշառք են խոստանում նույնիսկ բանտարկյալներին: Այս մասին գրում է «ermenihaber.am»–ը՝ «İlerihaber.org»–ին հղումով։
Աղբյուրի համաձայն՝ Էլազըղի (Խարբերդ) փակ ռեժիմով կալանավայրի ղեկավարությունը հավաքել է բոլոր բանտարկյալներին և նրանց պարտադրել «այո» ասել հանրաքվեում:
Նշյալ կալանավայրի քաղբանտարկյալներից Բեդրեթթին Ադըգյուզելը այս մասին նամակով տեղեկացրել է Թուրքիայի «Մարդու իրավունքների միությանը»: Նամակում ասվում է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը դրական քվեի դիմաց խոստացել է 5 տարով նվազեցնել բոլոր բանտարկյալների պատժաչափը: Իսկ ընտրելու իրավունք չունեցող բանտարկյալների դեպքում համապատասխան հրահանգներ են տրվել նրանց ընտանիքի անդամներին:
Թուրքական լրատվամիջոցները փորձել են այս պնդումների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ Էլազըղի կալանավայրի ղեկավարությունից՝ հեռախոսազանգի միջոցով: Սակայն բանտի ղեկավարները հրաժարվել են խոսել այս թեմայով:
Թուրքիայում ընտրակաշառք են առաջարկում բանտարկյալներին
Թուրքիայում ապրիլի 16-ին անցկացվելիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ իշխանություններն ընտրակաշառք են խոստանում նույնիսկ բանտարկյալներին: Այս մասին գրում է «ermenihaber.am»–ը՝ «İlerihaber.org»–ին հղումով։
Աղբյուրի համաձայն՝ Էլազըղի (Խարբերդ) փակ ռեժիմով կալանավայրի ղեկավարությունը հավաքել է բոլոր բանտարկյալներին և նրանց պարտադրել «այո» ասել հանրաքվեում:
Նշյալ կալանավայրի քաղբանտարկյալներից Բեդրեթթին Ադըգյուզելը այս մասին նամակով տեղեկացրել է Թուրքիայի «Մարդու իրավունքների միությանը»: Նամակում ասվում է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը դրական քվեի դիմաց խոստացել է 5 տարով նվազեցնել բոլոր բանտարկյալների պատժաչափը: Իսկ ընտրելու իրավունք չունեցող բանտարկյալների դեպքում համապատասխան հրահանգներ են տրվել նրանց ընտանիքի անդամներին:
Թուրքական լրատվամիջոցները փորձել են այս պնդումների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ Էլազըղի կալանավայրի ղեկավարությունից՝ հեռախոսազանգի միջոցով: Սակայն բանտի ղեկավարները հրաժարվել են խոսել այս թեմայով:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։