Լրահոս

15.11.2010 11:16


ՀՀ ոստիկանության պատվիրակությունը մեկնել է Վարշավա

Նոյեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Վարշավա՝ Լեհաստանի Հանրապետության ներքին գործերի և վարչակազմի նախարար Եժի Միլլերի հրավերով:
Այցի ընթացքում ՀՀ ոստիկանության պետը հանդիպումներ կունենա Լեհաստանի Հանրապետության ներքին գործերի և վարչակազմի նախարար Եժի Միլլերի և Լեհաստանի Հանրապետության ոստիկանության գլխավոր հրամանատար, գեներալ Անդժեյ Մատեյուկի հետ:
Այցի շրջանակներում ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի և Լեհաստանի Հանրապետության ոստիկանության գլխավոր հրամանատար, գեներալ Անդժեյ Մատեյուկի կողմից կստորագրվի Համագործակցության մասին Հռչակագիր:

ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը