Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի, անցած 7 օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում նկատելիորեն նվազել են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: "АК", "СВД" և "ПК" հրաձգային զենքերից հիմնականում մենահատ կրակոցներ են արձակվել առաջնային գծի հարավարևելյան, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքերի վրա: Ըստ ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության մեկնաբանության, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նկատելի նվազումն ամենայն հավանականությամբ պայմանավորված էր վերջերս Ադրբեջանում անցկացված հերթապահական ընտրություններում հարևան երկրի ռազմական ղեկավարության խիստ զբաղվածությամբ:
7 օր առաջնագծում

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին