Լրահոս

15.11.2010 12:04


ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների պահանջները մասամբ բավարարվել են

ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների պահանջները մասամբ բավարարվել են

Դեռ նախորդ քառօրյայում խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողները դժգոհում էին ԱԺ դահլիճի վերանորոգումից հետո իրենց համար ստեղծված պայմաններից: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստացել էր, որ նրանց պահանջները հանարավորինս կկատարվեն:

Այսօր մեկնարկող քառօրյան լրագրողներն արդեն կարող են լուսաբանել նոր պայմաններում: ԶԼՄ-ների համար հատկացված առանձին սենյակներում տեղադրված են 2-ական համակարգիչներ' ինտերնետով, որոշակիորեն լուծվել է նաև անհատական ձայնագրման հանրավորության հարցը, նիստերի դահլիճի մոտ գտնվող միջանցքում էլ էկրան է տեղադրվել: Չի լուծվել միայն լրագրողների սենյակներն ու ԱԺ նիստերի դահլիճն իրարից առանձնացնող ապակիների խնդիրը, որից էլ և ԶԼՄ ներկայացուցիչների մեծամասնությունը բողոքում էր: Դեռ նախորդ քառօրյայում Հովիկ Աբրահամյանն ասել էր, որ դա ճարտարապետական լուծում է' կապված ակուստիկայի և անվտանգության խնդիրների հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը