Գերմանիայի ԱԳՆ. «Թուրքիան երբեք այսքան հեռու չի եղել ԵՄ–ին անդամակցելուց, որքան հիմա»
Թուրք-գերմանական սրված հարաբերությունների համապատկերին լարվածության ավելացմանը նպաստող ևս մեկ հայտարարություն է արել Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը:
Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Haberler.com»–ին հղումով, Գաբլիելը գերմանական «Der Spiegel» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան երբեք այսքան հեռու չի եղել Եվրամիությանն անդամակցելուց, որքան հիմա.
«Թուրքիան այժմ ավելի քան երբևէ հեռու է Եվրամիության անդամությունից»:
Գերմանացի նախարարը հավելել է՝ ինքը մշտապես կասկածներ է ունեցել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության նպատակահարմարության վերաբերյալ, սակայն իր կարծիքը փոքրամասնություն է եղել «Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունում»:
Աղբյուրը հիշեցնում է՝ Գերմանիան եվրոպական մի շարք երկրների պես խոչընդոտել էր թուրք քաղաքական գործիչների՝ ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ իր տարածքում քարոզարշավ իրականացնելու փորձերը:

7or.am