Վանդալիզմ Երևանում. անհայտ անձինք ներկել են Հովհաննես Շիրազի արձանը (լուսանկար)
Այսօր՝ մարտի 20-ին, Երևանի Մալաթիա Սեբաստիա համայնքի «Սուրբ Երրորդություն» եկեղեցուց քիչ հեռու գտնվող հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազիարձանն անհայտ անձինք ներկել են բրոնզագույն ներկով:
«Հովհաննես Շիրազի արձանը հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված չէ, սակայն Երևան քաղաքի հուշարձանների պահապանը եղել է տեղում, արձանագրել վիճակը: Մենք գրություն ենք պատրաստել, որը կուղարկենք համայնքի ղեկավարին: Մշակույթի նախարարությանը ևս տեղյակ կպահենք»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Մարինե Ավանեսյանը:
Վանդալիզմ Երևանում. անհայտ անձինք ներկել են Հովհաննես Շիրազի արձանը (լուսանկար)
Այսօր՝ մարտի 20-ին, Երևանի Մալաթիա Սեբաստիա համայնքի «Սուրբ Երրորդություն» եկեղեցուց քիչ հեռու գտնվող հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազի արձանն անհայտ անձինք ներկել են բրոնզագույն ներկով:
«Հովհաննես Շիրազի արձանը հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված չէ, սակայն Երևան քաղաքի հուշարձանների պահապանը եղել է տեղում, արձանագրել վիճակը: Մենք գրություն ենք պատրաստել, որը կուղարկենք համայնքի ղեկավարին: Մշակույթի նախարարությանը ևս տեղյակ կպահենք»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Մարինե Ավանեսյանը:
Լուսանկարը՝ «shamshyan.com»–ի