Քիչ առաջ մեկնարկած ԱԺ քառօրյայում պատգամավորների գրանցման էլեկտրոնային համակարգի հետ խնդիրներ են առաջացել, թեև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատգամավորներին խնդրել էր 30 րոպե շուտ գալ դահլիճ և ստուգել իրենց անհատական էլեկտրոնային համակարգը: Պատգամավորների շրջանում առաջացած իրարանցումը փորձել է հանդարտեցնել Հովիկ Աբրահամյանը' կոչ անելով նրանց համակագիչների հետ կապված անհարկի միջամտություն չիրականացնել և սպասել, որ քարտուղարությունը կարգավորի գրանցման համակարգը:
-Հանգի'ստ, հանգի'ստ,-հորդորել է ՀՀ ԱԺ նախագահը' ավելացնելով,-բոլորը կոճակների հետ խաղում են:
Ի վերջո, էլեկտրոնային համակարգը կարգավորելու նպատակով 20 րոպե ընդմիջում է հայտարարվել:
Պատգամավորները խաղում էին կոճակների հետ

7or.am