Տիգրան Կարապետյան. «Ես կարծում եմ՝ Ազգային ժողովը կվավերացնի արձանագրությունները»
-Ինձ համար դա անընդունելի է։ Փաստորեն այդ որոշումը հնարավորություն է տալիս այսօր արդեն այդ արձանագրությունների խնդիրը դնել Ազգային ժողովի վավերացմանը, փաստորեն լեգիտիմացնում է այն արձանագրությունները, որին ես ասում եմ՝ ոչ։ Պարզ է, որ ես բացասական եմ վերաբերվում որոշմանը,- գնահատելով հունվարի 12-ի ՍԴ որոշումը, ըստ որի հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը՝ ասել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։
Այդուհանդերձ նա նշել է, որ նման որոշում կանխատեսում էր, քանի որ սփյուռք նախագահի կատարած այցի պատվիրակության մեջ կար նաև Գագիկ Հարությունյանը. «Եթե արձանագրությունները հակասահմանադրական լինեին, նա կասեր»։ Նա նշել է նաև, որ այսօրվա Ազգային ժողովն այնպիսին է, որ վերնախավն ինչ ասի, այն էլ կանի. «Դրանք այն ներկայացուցիչները չեն ժողովրդի, որոնք կարող են այլընտրանք լինել իշխանությանը, իրենք կցորդ են։ Ես կարծում եմ՝ Ազգային ժողովը կվավերացնի արձանագրությունները»։

7or.am