Լրահոս

15.11.2010 12:37


Մեկնարկել է հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստը

Այսօր Երևանում մեկնարկել է հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվում են գործարարության համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը, մակրոտնտեսական իրավիճակի գնահատմանը, հարկային և մաքսային քաղաքականությանը և վարչարարությանը, որակի միջազգային ստանդարտների ներդրմանը, արդար և հավասար մրցակցությանն առնչվող հարցեր: Նիստին մասնակցում են ՀՀ պետական մարմինների, Հայաստանում ԱՄՆ դեսպանության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և գործարարներ:

Հանձնաժողովի համանախագահներն են հայկական կողմից' ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, իսկ ԱՄՆ կողմից' ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպական և Եվրասիական երկրներին ամերիկյան օժանդակության համակարգող Դենիել Ռոզենբլյումը։

Այս խորագրի վերջին նյութերը