Աշխարհ

21.03.2017 15:08


Թուրքիան ԵՄ-ից հետ կպահանջի վերջին 10 տարում վիզաների համար վճարված գումարները

Թուրքիան ԵՄ-ից հետ կպահանջի վերջին 10 տարում վիզաների համար վճարված գումարները

Թուրքիան պատրաստվում է հայց ներկայացնել Եվրամիության դեմ՝ պահանջելով վերադարձնել վերջին 10 տարում մուտքի վիզաների համար վճարված գումարները:

Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Türkiye»–ին հղումով, դա Թուրքիայի պատասխանն է ԵՄ-ի՝ անցագրային ռեժիմի չեղարկման մասին դեռևս չիրականացված խոստմանը:

Նախաձեռնության հեղինակներն են Թուրքիայի Միջազգային իրավապաշտպան միությունը, Տնտեսական զարգացման հիմնադրամը և Արտերկրի թուրքերի գրասենյակը: Այս կազմակերպությունները գերմանացի փաստաբան Ռոլֆ Գութմանի միջոցով կդիմեն դատարան՝ պահանջելով վերադարձնել նշված ժամանակահատվածում վիզաների համար վճարված շուրջ 500 մլն դոլարը: Թուրքական կողմի պնդմամբ՝ այդ գումարների գանձումը անօրինական է եղել, հակասել է ԵՄ-ի հետ կնքված առանց անցագրի ռեժիմի վերաբերյալ պայմանագրի դրույթներին և մեծ խոչընդոտներ է ստեղծել ու վնաս հասցրել արտերկրի հետ աշխատող թուրք գործարարներին:


Միջազգային իրավապաշտպան միության նախագահ Հասան Ֆեթթահը նշել է, որ ԵՄ-ի դեմ հայց կարելի է ներկայացնել նաև Թուրքիայի դատարաններում, իսկ եթե դատարանը բավարարի հայցով ներկայացված պահանջները, ապա վերոնշյալ գումարները հնարավոր կլինի գանձել Թուրքիայում ներդրումներ կատարած եվերոպական ընկերությունների եկամուտներից:

Այս խորագրի վերջին նյութերը