Կալիֆոռնիայի սենատի անդամը Թուրքիային կոչ է արել վերադարձնել հայկական եկեղեցիները
Կալիֆոռնիայի սենատի անդամ Էնթոնի Պորտինտինոն մարտի 20-ին բանաձև է ներկայացրել, համաձայն որի՝ ապրիլը պետք է դառնա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ամիս:
«Asbarez»–ի փոխանցմամբ՝ բանաձեւում նաեւ առկա է կոչ Թուրքիայի Հանրապետությանը` առգրավված եկեղեցական օբյեկտներն օրինական տերերին վերադարձնել։
«Չնայած Քալիֆորնիայի օրենսդիր մարմինը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ եկեղեցական սեփականության հարցը դեռեւս չի ներառվել օրենսդիր ժողովի պալատի ընդունած բանաձեւում: Ցանկացած երկրում կրոնական խտրականությունը հակասում է համամարդկային արժեքներին: Ես միանում են բազմաթիվ կողմնակիցներին, ովքեր կարծում են, որ հայկական պատմական եկեղեցիները հայ ժողովրդի մշակութային ժառանգությունն են եւ պետք է վերադարձվեն իրենց օրինական սեփականատերերին, որպեսզի դրան օգտագործեն համապատասխան կրոնական նպատակներով», - հայտարարել է Պորանտինոն: