Լրահոս

13.01.2010 13:12


Փախստական. «Հայաստանում ոչ մի կառույց չի զբաղվում փախստականների իրավունքների պաշտպանության հարցերով»

Փախստական. «Հայաստանում ոչ մի կառույց չի զբաղվում փախստականների իրավունքների պաշտպանության հարցերով»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Բաքվեցի համերկրացիների միույթուն» կազմակերպության նախագահ Ռոբերտ Խաչատրյանն ասել է, թե 20 տարի առաջ հայերի՝ Բքվում տեղի ունեցած ջարդերից տուժածների և փախստականների իրավունքերը չեն պաշտպանվում։

-Մենք շատ ենք աշխատանք տարել այս ուղղությամբ, դիմել ենք Փախստականների կոմիտեին, կառավարությանը, որ միջազգային հարթության վրա բարձրացնեն այս հարցերը, որ նյութական և բարոյական վնասի փոխհատուցում տրվի, բայց ես ձեզ բաց կասեմ՝ Հայաստանում ոչ մի կառույց չի զբաղվում այդ հարցերով,-ասել է նա։

Ռոբերտ Խաչատրյանի խոսքերով՝ միջազգային կազմակերպությունները, որոնք զբաղվում են փախստականների իրավունքների պաշտպանության հարցեով, իրենց վրա ուշադրություն չեն դարձնում և գործունեություն են ծավալում՝ ոչ թե ելնելով օրենքի դրույթներից, այլ սեփական հայեցողությամբ։ Բաքվի ջարդերից մազապուրծ եղած Էլեոնորա Ավանեսովան էլ հավելել է, թե իրենց գլխավոր խնդիրը կացարանի հարցն է։

-Մենք ապրում ենք «Հայէլեկտրամեքենա» գործարանի մաս կազմող 5-հարկանի շենքում։ Մինչ օրս ապարում ենք որպես ժամանակավոր բնակիչ։ Այս հարցը շատ սուր է դրված, որովհետև մեզ չեն գրանցում, քանի որ այդ շենքը գտնվում է գործարանի տարածքում,-նշել է նա։

 Ի հավելումն սրա՝ Ռոբերտ Խաչատրյան էլ նշել է, որ փախստականների երեխաները, որնք ծնվել են Հայաստանում և արդեն 16-18 տարեկան են, գրանցում և անձնագիր չունեն։

-Պետությունը ոչ մի ուշադրություն չի դարձնում մեզ վրա։ Ոչ ոք չի փորձում մեր իրավունքերի պաշտպանության հարցը բարձրացնել,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը