Աշխարհ

22.03.2017 10:11


Գերմանացի պատգամավոր. «Թուրքիան ընդհանրապես զենք չպիտի ստանա Գերմանիայից»

Գերմանացի պատգամավոր. «Թուրքիան ընդհանրապես զենք չպիտի ստանա Գերմանիայից»

Գերմանիան հրաժարվում է զենք վաճառել Թուրքիային։ Խոսքը հրաձգային զենքի և դրա փամփուշտների մասին է։

Վերջին 4.5 ամսում ԳԴՀ–ն 11 անգամ մերժել է թուրքական կառավարության հայտերը գերմանական սպառազինության գնման վերաբերյալ։

Այս մասին հայտնում է «Süddeutsche Zeitung»–ը՝ դաշնային կառավարության տվյալներին հղումով։

Ձախ կուսակցության պատգամավոր Յան վան Ակենը նշել է՝ դա առաջին և ճիշտ քայլն է։

«Իսկ հաջորդ քայլը պետք է այն լինի, որպեսզի Թուրքիան ընդհանրապես զենք չստանա Գերմանիայից»,-ասել է գերմանացի պատգամավորը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Գերմանիայում անհանգստացած են Թուրքիայում մարդու իրավունքների իրավիճակի առնչությամբ, որը զգալիորեն վատացել է հեղաշրջման անհաջող փորձից հետո։

«Դաշնային հանրապետությունը, ըստ ամենայնի, չի ցանկանում, որպեսզի անվտանգության ուժերը կիրառեն գերմանական սպառազինություն՝ սեփական քաղաքացիական բնակչության դեմ ճնշումների իրագործման համար»,-գրում է «Süddeutsche Zeitung»-ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը