«Ռուսաստանի հետ հաղթահարել ենք բոլոր տարաձայնությունները»
Ռուսաստանն ու Թուրքիան վերականգնել են հարաբերությունները և աշխատում են միասին տարածաշրջանում խնդիրների լուծման ուղղությամբ։ ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ նախօրեին Վաշինգտոնում նման հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։
«Ռուսաստանի հետ հաղթահարել ենք բոլոր տարաձայնությունները։ Այսօր մեր հարաբերությունները վերականգնված են, և համագործակցում ենք տարածաշրջանում խնդիրների լուծման ուղղությամբ»,–ասել է թուրք նախարարը՝ որպես օրինակ բերելով Սիրիայում ու Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրությունը։
Չավուշօղլուն հավելել է՝ Անկարան շարունակում է պաշտպանել Վրաստանի և Ուկրաինայի, այդ թվում՝ Ղրիմի տարածքային ամբողջականությունը։

7or.am