Աշխարհ

22.03.2017 16:35


Գերմանաբնակ թուրքերը բոյկոտում են Քյոլնում Հայոց ցեղասպանության հուշարձանի կառուցումը

Գերմանաբնակ թուրքերը բոյկոտում են Քյոլնում Հայոց ցեղասպանության հուշարձանի կառուցումը

Գերմանաբնակ թուրքերն իրենց բողոքն են արտահայտել Քյոլնի քաղաքապետարանի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի կանգնեցման որոշման վերաբերյալ: Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Ulusalkanal»–ին հղումով, Քյոլնում Թուրքիայի հյուպատոսարանի և «Թուրքիայի երիտասարդություն» միության կողմից կազմակերպված Չանաքքալեի (Գալիպոլի) հաղթանակին նվիրված միջոցառումների ժամանակ թուրքերը պահանջել են, որ քաղաքապետարանը հրաժարվի իր որոշումից:

Աղբյուրը նշում է, որ որոշման համաձայն՝ խաչի տեսք ունեցող հուշակոթողը պետք է կանգնեցվի Քյոլնի գերեզմաններից մեկում, որտեղ կան նաև թուրքերի գերեզմաններ:
Միջոցառմանը մասնակից թուրքերը Գերմանիայում բնակվող իրենց հայրենակիցներին կոչ են արել միասնական գործել խնդրի շուրջ:
Քաղաքապետարանի որոշման դեմ հանդես եկողներից է եղել նաև թուրք պատմաբան Օրհան Ջեքիչը:

Այս խորագրի վերջին նյութերը