Աշխարհ

22.03.2017 17:17


Նորվեգիան բավարարել է թուրք սպաների` ապաստան ստանալու դիմումը

Նորվեգիան բավարարել է թուրք սպաների` ապաստան ստանալու դիմումը

Նորվեգիան ապաստան է տրամադրել 4 թուրք սպայի և 1 ռազմական կցորդի (ատաշե):

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Նորվեգիայի միգրացիայի վարչության ընդունած որոշմամբ՝ թուրք զինվորականներին այդ երկրում ապրելու և աշխատելու իրավունք է տրամադրվել: Այս մասին փոխանցում է «ermenihaber.am»–ը։

Նշվում է, որ նման իրավունք է տրվել նաև նրանց ընտանիքի անդամներին:

2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում զինվորականների իրականացված հեղաշրջման փորձի տապալումից հետո ՆԱՏՕ-ում ծառայություն անցնող թուրք զինվորականներն ու կցորդը դիմել էին Նորվեգիայի իշխանություններին՝ ապաստան ստանալու խնդրանքով: Զինվորականները Թուրքիա չվերադառնալու իրենց ցանկությունը բացատրել էին նրանով, որ իրենց երկրում կարող են ձերբակալվել ու մեղադրվել գյուլենականության մեջ:

ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Նորվեգիայի քայլը անհանգստություն է առաջացրել Թուրքիայում, քանի որ այդ օրինակին կարող են հետևել եվրոպական այլ երկրներ, ինչը կարող է այդ երկրների հետ հարաբերությունների լարման պատճառ դառնալ:

Այս խորագրի վերջին նյութերը