Աշխարհ

23.03.2017 09:57


Ահաբեկչություն Լոնդոնում. կան զոհեր և վիրավորներ

Ահաբեկչություն Լոնդոնում. կան զոհեր և վիրավորներ

Լոնդոնի կենտրոնում իրականացված գրոհի հետևանքով 5 մարդ զոհվել է, այդ թվում՝ հարձակումն իրականացնողը, 40–ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է «Sky Nеws»–ը։

Վիրավորներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում։

Վեսթմինսթերյան կամրջով սլացող մեքենան բարձրացել է մայթ, վրաերթի ենթարկել մի քանի մարդու ու սլացել դեպի խորհրդարանի շենք: Այնտեղ ոստիկաններից մեկը փորձել է կանգնեցնել հանցագործին, սակայն դանակահարվել է, ավելի ուշ՝ մահացել։ Չարագործին գնդակահարել է մեկ այլ ոստիկան։

Մեծ Բրիտանիան գրոհն ահաբեկչություն է որակել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը