Թուրք-գերմանական հարաբերությունները շարունակվում են լարված մնալ: Ինչպես իրազեկում է թուրքական «Haberler» լրատվամիջոցը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին կոշտ հայտարարություն է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հասցեին: Այս մասին փոխանցում է «ermenihaber.am»–ը։
«Դու Թուրքիայի Հանրապետության նախագահի ու նախարարների առաջ դուռ ես փակում: Ասում ես, որ Հոլանդիայի կողքին ես կանգնած: Դե որ այդպես է, ես էլ իրավունքի և իմ ժողովրդի կողքին եմ»,- նշել է Էրդողանը` նախագահական նստավայրում ելույթ ունենալով «Անատոլիայի հրատարակիչների միության» անդամների առջև:
Խոսելով Թուրքիայում ձերբակալված «Die Welt» պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի մասին՝ Էրդողանը վերջինիս որակել է որպես «գործակալ ահաբեկիչ»:
«Մենք այստեղ ունենք լրագրող, ով տարբեր երկրների քաղաքացիություն ունի: Եվ դուք ցանկանում եք, որ նրան ազատ արձակենք: Երբ ես ձեզնից պահանջեցի արտահանձնել 4500 ՔԲԿ-ականի, տվեցի՞ք: Դե ուրեմն, Յուջելի վերաբերյալ որոշումը կկայացնի դատարանը: Քանի որ մեզ մոտ դատարանը անկախ է, և մենք չենք էլ կարող միջամտել»,-հավելել է Էրդողանը:
Աղբյուրը հիշեցնում է՝ փետրվարի 14-ին Ստամբուլում բերման ենթարկված գերմանական «Die Welt» թերթի Թուրքիայի ներկայացուցիչ Իլքեր Դենիզ Յուջելը կալանավորվել էր «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով:
Ըստ թուրքական աղբյուրների՝ լրագրության քողի տակ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի բանվորական կուսակցության» ղեկավարներից մեկի` Ջեմիլ Բայըքի հետ Յուջելը ռեպորտաժ էր պատրաստել, որով և փորձել էր օրինականացնել PKK-ի գործունեությունը:
Էրդողանի կոշտ արձագանքը Մերկելին