Լրահոս

13.01.2010 14:42


Ա. Մանասյանը 2010–ին ԼՂ–ի վերաբերյալ համաձայնագրի կնքում չի կանխատեսում

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը համաձայն չէ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պատճառով է վերջին շրջանում ակտիվացել ԼՂ-ի խնդրի հետ կապված գործընթացը։ Ավելին, նա կարծում է, որ Թուրքիան ցանկանում է այդ երկու հարցերն իրար կապել, սակայն առայժմ դա նրան չի հաջողվում։

-Թուրքն անընդհատ հոլովվում է այդ խնդիրը, և այս իմաստով կարծես թե հարցն ակտիվանում է, բայց եթե նայենք, թե իրականում ինչ է կատարվում, ապա կտեսնենք, որ գործընթացը գնում է իր հին տեմպով և տրամաբանությամբ,- «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում «7օր»-ի հարցին ի պատասխան ասել է Ա. Մանասյանը՝ հավելելով, որ 2010-ին ԼՂ-ի հակամարտության կարգավորման վերաբերյալ վերջնական որևէ համաձայնագիր չի կնքվի։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը