Աշխարհ

23.03.2017 12:31


Ի հիշատակ Լոնդոնի ահաբեկչության զոհերի՝ Էյֆելյան աշտարակի լույսերը մարվել են

Ի հիշատակ Լոնդոնի ահաբեկչության զոհերի՝ Էյֆելյան աշտարակի լույսերը մարվել են

Էյֆելյան աշտարակի լույսերը մարվել են՝ ի հիշատակ Լոնդոնի ահաբեկչության զոհերի։ Համապատասխան որոշումը կայացրել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։

Այս մասին նա հայտնել է թվիթթերյան իր էջում:

«Որոշել եմ այսօր՝ կեսգիշերին, մարել Էյֆելյան աշտարակի լույսերն՝ ի հիշատակ Լոնդոնի ահաբեկչության զոհերի»,-գրել է նա:

Հիշեցնենք՝ Լոնդոնի կենտրոնում իրականացված գրոհի հետևանքով 5 մարդ զոհվել է, այդ թվում՝ հարձակումն իրականացնողը, 40–ը՝ վիրավորվել։Մեծ Բրիտանիան գրոհն ահաբեկչություն է որակել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը