Բաքվում հայերի նկատմամբ խտրականությունը Ղարաբաղի անկախացման պահանջից հետո սրացավ
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ 20 տարի առաջ հայերի՝ Բաքվում տեղի ունեցած ջարդերից տուժած Էլեոնորա Ավանեսովան պատմել է, որ ջարդերը նախապես երկար ծրագրված են եղել, և ցուցակներով հատ առ հատ կտտանքների էին ենթարկում հայերին։
-Ես, իհարկե, կարողացա ավելի շուտ փախչել Բաքվից, քանի որ զգում էի ահագնացող վտանգը, իսկ եղբայրս մնաց մինչև վերջին օրը։ Նա հետո հազիվ տանիքների վրայով է փախել ու հասել օդանավակայան։ Երբ եկա Հայաստան, բնակվեցի բարեկամներիս մոտ՝ Սպիտակում, և այնտեղ էլ շուտով վրա հասավ երկրաշարժը։ Բայց ես անկեղծորեն պիտի ասեմ, որ Բաքվում տեղի ունեցածը շատ ավելի սարսափելի էր, քան երկրաշարժը։ Պատկերացնո՞ւմ եք՝ մարդկանց պատշգամբներից էին դուրս շպրտում, խարույկների մեջ գցում, գիշերները հարձակվում էին տների վրա։ Այդ ամենն ուղղակի անհնար է բառերով նկարագրել,-նշել է նա։
«Բաքվեցի համերկրացիների միություն» կազմակերպության նախագահ Ռոբերտ Խաչատրյանն էլ նշել է, որ իրադրությունը սրացավ այն ժամանակ, երբ հայերը ստորագրություն հավաքեցին Ղարաբաղի անկախացման պահանջի համար։
-Նույնիսկ հարևանները չէին բարևում մեզ։ Խանութներում հայերին ոչինչ չէին վաճառում։ Դա ուղղակի սարսափելի էր, և ամեն ինչ ծրագրված էր ղեկավարության կողմից,-հավելել է նա։
Բաքվի ջարդերից մազապուրծ Էդիտա Արուտյունովան էլ պատմել է, թե ադրբեջանցիներն ինչպես են առևանգել իր 16-ամյա եղբորն ու սպանել նրան։
-Մենք ամենավերջինը դուրս եկանք Բաքվից, որովհետև խնդիրներ կային հորս առողջականի հետ։ Ամեն օր հայերի սպանությունների և ահաբեկումների մասին լուրեր էինք ստանում։ Մի օր էլ եղբորս գողացան։ Զանգել, գումար էին պահանջում։ Սկզբում 5 000 դոլար, հետո 1 ժամ անց կրկին զանգահարեցին և արդեն 10 000 դոլար էին ուզում, հետո էլի զանգեցին ու 15 000 դոլար ուզեցին, բայց արդեն պարզ էր, որ նրանք ուղղակի մեզ տանջել էին ուզում։ Դրանից հետո մենք զանգ չստացանք, իսկ առավոտյան մանկապարտեզի բակում գտանք 16-ամյա եղբորս դիակը։ Հայրս լուրն իմանալուն պես տեղում մահացավ, ու ես ու մայրս հազիվ, ուղղակի մազապուրծ հասանք Հայաստան,-վերհիշում էր նա։

7or.am