Հունվարի 13-ին «Դե ֆակտո» ակումբում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ներկայացրել է հունվարի 12-ի Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ ՀՅԴ հայտարարությունը, որտեղ մասնավորապես ասվում է. «Մենք համոզված էինք և ենք, որ ՀՀ ՍԴ-ն հանգամանորեն վերլուծելով գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները՝ բավարար հիմք ուներ Հայաստանի կողմից այս արձանագրություններով ստանձնվող պարտավորությունները ճանաչել ՀՀ Սահմանադրությանը չհամապատասխանող։ Ցավոք, դա տեղի չունեցավ։ Այդուհանդերձ, գտնում ենք, որ և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում արձանագրությունների դեմ ծավալված ընդվզումն օր օրի տալիս է իր դրական արդյունքը։ Առաջին փաստն այն է, որ ՍԴ որոշումը նույնպես ապացուցում է, որ այս արձանագրությունները ՀՀ արտաքին գործերի նախարարի վատ աշխատանքի արդյունքն են, հաջորդը՝ ՍԴ-ն իր արտահայտած իրավական դիրքորոշումների մեջ արձանագրությունների առարկա է ամրագրել բացառապես դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և ընդհանուր փաստացի սահմանի բացումը։ Բացի այդ, ՍԴ-ն անդրադարձել է առկա հիմնական մտահոգություններին և բավարար հիմքեր ստեղծել Հայաստանի Հանրապետության կողմից համապատասխան վերապահումներ կատարելու համար։
... ՀՅ Դաշնակցությունը, կարևորելով այս իրավական գնահատականները, հաստատում է, որ դրանք կարող են լիարժեքորեն չեզոքացնել առկա վտանգները, եթե վավերացման փուլում ՍԴ-ի այս որոշման ուժով, միջազգային իրավունքին համապատասխան, վերածվեն արձանագրությունների անբաժան մասը կազմող վերապահումների։ Մենք կարող ենք և իրավունք ունենք ՍԴ-ի այս որոշումը մեր համահայկական պայքարի, այդ պայքարին միացած քաղաքական և հասարակական կազմակեպությունների և մեր ամբողջ ժողովրդի որոշակի ձեռքբերումը համարել, բայց հիմնական պայքարն առջևում է։ Բազմապատկելով ընդհանուր ջանքերը՝ մենք պետք է ՀՀ իշխանություններին մղենք ու պարտադրենք ամբողջացնել ու տրամաբանական ավարտին հասցնել գործընթացը»։
Արմեն Ռուստամյան. «ՍԴ–ն բավարար հիմքեր է ստեղծել»

7or.am