Լրահոս

13.03.2009 15:35


ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. «ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՍԱԾՆ ՈՒՆԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ»

–Վարչապետի ասածն, իսկապես, տրամաբանական հիմնավորում ունի, թե ինչու այս պահին պետք չէ սեկվեստր իրականացնել, որովհետեւ իրենք դեռեւս կանխատեսումներ չունեն, թե ի՞նչ տվյալներ են ունենալու և՛ մուտքերի, և՛ ծախսերի, և՛ գնաճի, և՛ մնացած բոլոր հարցերում,– ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, պատասխանելով 7 or.am–ի այն հարցին, թե «Ժառանգություն» խմբակցությունն ինչպե՞ս է մեկնաբանում այն երևույթը, որ կառավարությունը սեկվեստրի մասին ակնարկ է անում։

Ըստ Արմեն Մարտիրոսյանի, սեկվեստրը օրենքի փոփոխություն է ենթադրում. «Յուրաքանչյուր տարվա բյուջեն, երբ ընդունվում է, դա օրենք է, այսինքն՝ 2009 թվականի բյուջեն Ազգային ժողովում սեկվեստորի պարագայում պետք է քննարկվի»։

Այս խորագրի վերջին նյութերը