Թուրքիայում հող վարելու պատրվակով պղծել են հայկական գերեզմանները
Ստամբուլի հայկական «Ակօսի» փոխանցմամբ՝ Թուրքիայի նախկին հայաբնակ Երզնկա նահանգում քաղաքացիներից մեկը դաշտում նկատել է կոտրված խաչքարեր ու մարդկային ոսկորներ, որից հետո շտապ ահազանգել է պատկան մարմիններին։
Երզնկայի մշակույթի վարչության պետը նշել է, թե արդեն ուսումնասիրություններ են իրականացնում ահազանգի հետքերով։
Տեղացիների խոսքով՝ այդ հատվածում հայերի գերեզման է եղել ու եկեղեցի, սակայն եկեղեցին ավերվել է, մնացել են միայն հիմքերը։
Հայկական գերեզմանի տարածքի հետ կապված էլ պարզվել է, որ այն պետական հողատարածք է նշված, որը 49 տարով վարձակալության է հանձնվել գյուղատնտեսական նշանակությամբ օգտագործելու համար։