Աշխարհ

25.03.2017 14:35


Հյուսիսային Կորեան միջուկային հարձակմամբ է սպառնացել ԱՄՆ-ին

Հյուսիսային Կորեան միջուկային հարձակմամբ է սպառնացել ԱՄՆ-ին

ԱՄՆ-ի նախազգուշական հարվածը Հյուսիսային Կորեայի ուղղությամբ «աղետալի հետեւանքների կհանգեցնի»: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է «Ժողովրդական հանրապետություն՝ հանուն խաղաղության» ազգային կոմիտեի ներկայացուցչի հայտարարությունում. գրում է «Նոդոն սինմուն» հյուսիսկորեական թերթը։

Փհենյանն ԱՄՆ-ից պահանջել է «անհապաղ դադարեցնել Հյուսիսային Կորեայի դեմ ուղղված զորավարժությունները եւ Կորեական թերակղզում ու նրա շուրջը տեղակայված միջուկային հարվածային բոլոր միջոցները դուրս բերել»:

Երկրի Խաղաղության ազգային կոմիտեի ներկայացուցիչը զգուշացրել է, որ «նման փորձի նվազագույն նշանի դեպքում Փհենյանը միջուկային կանխող հարձակման կենթարկի ագրեսիայի և սադրանքի բոլոր բազաները»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը