Վ. Խաչատրյան. «Զարգացումները կգնան ջերմաստիճանի բարձրացմամբ»
ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՍԴ-ի կայացրած որոշմանն ու դրա հնարավոր հետևանքներին, ասել է.
-Քաղաքական դաշտում գնալով ավելիէ խորանում այն սահմանագիծը, որից քաղաքական ուժերը բաժանվում են իշխանության որդեգրած գիծը սատարողների և այդ գծին ընդդիմացողների։ Ամենայն հավանականությամբ, զարգացումները կգնան ջերմաստիճանի բարձրացմամբ, որովհետև մենք հարցականի տակ ենք գնում կարևոր մի հանգամանք՝ հայ ժողովրդի մեծ հայրենազրկման հարցը։
Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ Ազգային ժողովն էլ, հետևելով Սահմանադրական դատարանի՝ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ կայացրած շուտափույթ որոշմանը, նման կերպ վարվի, Վ. Խաչատրյանն ասել է.
-Այսօրվա Հայաստանի իշխանությունն անվիճելիորեն մեծամասնություն ունի խորհրդարանում, և այդ հանգամանքի առջև պետք չէ աչքերը փակել։ Սակայն, այուամենայնիվ, կարծում եմ, որ հայ ժողովրդի բարձրագույն շահերից ելնելով՝ պետք է այնտեղ տեղի ունենա հանգամանալից քննարկում։ Անձամբ ես կոչ եմ անելու կատարել այն վերապահումները, որոնք հնարավորություն կտան հետագայում էլ շարունակել պայքարը հանուն հայ ժողովրդի այն սուրբ գաղափարների, որոնք ընթացել են մինչ այժմ։

7or.am