Թուրքիայի վարչապետի այցը Մոսկվա ընդգծում է նոր ռազմավարական գործընկերության սկիզբը
Սփյուռքի «Ասբարեզ» պարբերականը, անդրադառնալով մոսկովյան լրատվական աղբյուրներին, լուսաբանում է Թուրքիայի վարչապետի պաշտոնական այցը Մոսկվա։
«Տարբեր գործընթացներում Ռուսաստանը և Թուրքիանբնական դաշնակիցներ են. երկուսն էլ անտեսված են Արմնուտքի կողմից, երկուսն էլ երբեմնի իմպերիալիստական փառքի նոստալգիայի մեջ են և երկու երկրների կառավարություններն էլ իրենց վրա վերցրել են սեփական երկրների ազդեցությունը վերատարածելու առաքելությունը»,-գրում է պարբերականը՝ հղում անելով մոսկովյան աղբյուրներին ուղղակի մեջբերելով։
Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի՝ Մոսկվա կատարած երկօրյա պաշտոնական այցի օրակարգում Հարավկովկասյան տարածաշրջանային խնդիրնեն ու էներգետիկ համագործակցությունն է, սակայն պարբերականի վերլուծությամբ իրականում այցը ավելի խորը պատճառներ ունի։ Վաշինգթոնյան տեսաբանները նախօրեին արդեն գրել են, որ Էրդողանի երկօրյա աշխատանքային այցը այս երկու երկրների երկար ձգձգված փոխադարձ «սիրահետումի» վերջին վճռական փուլն է։
Տեսաբանները նաև նշում են, որ նման զարգացումը բնական է աշխարհագրական և քաղաքական առումով արևելքի և արևմուտքի միջև գտնվող այս երկրների համար։
Թուրքիայի վարչապետի այցը Մոսկվա ընդգծում է նոր ռազմավարական գործընկերության սկիզբը
Սփյուռքի «Ասբարեզ» պարբերականը, անդրադառնալով մոսկովյան լրատվական աղբյուրներին, լուսաբանում է Թուրքիայի վարչապետի պաշտոնական այցը Մոսկվա։
«Տարբեր գործընթացներում Ռուսաստանը և Թուրքիան բնական դաշնակիցներ են. երկուսն էլ անտեսված են Արմնուտքի կողմից, երկուսն էլ երբեմնի իմպերիալիստական փառքի նոստալգիայի մեջ են և երկու երկրների կառավարություններն էլ իրենց վրա վերցրել են սեփական երկրների ազդեցությունը վերատարածելու առաքելությունը»,-գրում է պարբերականը՝ հղում անելով մոսկովյան աղբյուրներին ուղղակի մեջբերելով։