Աշխարհ

28.03.2017 11:15


ՖԻՖԱ–ն կարող է որակազրկել Մեսսիին մրցավարին վիրավորելու համար

ՖԻՖԱ–ն կարող է որակազրկել Մեսսիին մրցավարին վիրավորելու համար

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) կարող է որակազրկել Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին։ Այս մասին փոխանցում է «Marca»–ն։

Ավելի վաղ ԶԼՄ–ում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ ֆուտբոլիստը վիրավորել է ֆուտբոլի աշխարհի առաջնության Արգենտինա–Չիլի խաղի մրցավարի օգնականներից մեկին։ Այն բանից հետո, երբ այդ տվյալները հասել էին ՖԻՖԱ, ֆեդերացիան պահանջել է բացատրություն Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայից (AFA)։ Վերջինս էլ իր հերթին հայտարարել է, որ նման պնդման համար հիմք չի տեսնում։ ՖԻՖԱ–ն դիմել է այդ հանդիպման ժամանակ աշխատող բրազիլական դատական բրիգադին, որն էլ խոստովանել է, որ Մեսսիի կողմից վիրավորանքներ չի լսել։ Այնուամենայնիվ, ՖԻՖԱ–ն հիշեցրել է ԱՖԱ–ին, որ կարող է որակազրկել ֆուտբոլիստին՝ չնայած նրան, որ արբիտրները չեն հաստատել արգենտինացու անպատշաճ պահվածքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը