«Ռուսաստանը կօգտագործի Իրանի բազաները կոնկրետ դեպքերում»
Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Զարիֆը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է օգտագործել իրանական ռազմաբազաները Սիրիայի ահաբեկիչների դեմ պայքարելու համար «կոնկրետ դեպքերում»։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։
Նա հավելել է՝ Կրեմլում քննարկվելու են սիրիական ճգնաժամը և տարածաշրջանային այլ խնդիրներ։
«gazeta.ru»–ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին արդեն Մոսկվա է ժամանել՝ հանդիպելու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Բանակցություններում կքննարկվեն նաև էներգետիկ նախագծեր, արդյունքում՝ կստորագրվեն մի շարք երկկողմանի փաստաթղթեր։

7or.am