«Մորս կողմից իմ բոլոր հարազատները սպանվել են Ցեղասպանության ժամանակ»
«Ընտանիքում մեր հարաբերությունները շատ մտերիմ էին, այդ պատճառով էլ ինձ համար շատ կարեւոր է պատմությունը, արմատները: Դժբախտաբար, մորս կողմից իմ բոլոր հարազատները սպանվել են Ցեղասպանության ժամանակ»,- «Չաստնի կորեսպոնդետի» հետ հարցազրույցում պատմել է աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:
Ազնավուրը նշել է, որ իր ծնողներն իր եւ իր քրոջ` Աիդայի համար ընդօրինակման օրինակներ են եղել, միշտ օգնել են մարդկանց.
«Ցեղասպանությունից փախած մեր ծնողների ճակատագիրը եւ նրանց վարքագիծը մեզ համար օրինակ են դարձել: Նրանք հաճախ էին հիշում իտալացի նավապետի համարձակությունն ու բարությունը, ով փրկել է նրանց Կոստանդնուպոլսից փախչելիս: Նրանք արդեն նավի վրա են եղել, երբ թուրք զինվորականներից մեկը հայերեն խոսակցություն է լսել ու վազել նրանց հետեւից: Բայց նավապետը պաշտպանել է իմ ծնողներին: Ես կարծում եմ` նրանց հաջողվել է փրկվել շատ մարդկանց բարության ու օգնության շնորհիվ, այդ պատճառվ էլ նրանք միշտ աշխատում էին բոլորին օգնել»:
Ազնավուրը պատմել է՝ երբ սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, ծնողներն իրենց բնակարանում թաքցրել են հրեաների եւ ռեժիմի հակառակորդների:
«Նրանք չեն դավաճանել իրենց արժեքներին: Հայրս ճակատ է մեկնել, մայրս զենքը տեղափոխում էր մանկասայլակով, իսկ ես ու Աիդան օգնում էինք թաքցնել հին հագուստները եւ գտնում էինք նորերը»,–հավելել է շանսոնյեն։
«Հավանաբար, իմ ամբողջ կյանքը հաղթանակ է ինքս իմ նկատմամբ: Ես զրոյից եմ սկսել, ինձ բախտ է վիճակվել ամեն ինչ ինքնուրույն սովորել՝ երաժշտություն, գրականություն, դերասանի վարպետություն: Այն տարիներին ուսումը վճարովի էր, իսկ մեր ընտանիքի հնարավորությունները համեստ էին, այդ պատճառով ստիպված էի վաղ լքել աշակերտական նստարանը: Այդ պահից ի վեր՝ ստիպված էի ամեն ինչի ինքնուրույն հասնել»,- խոստովանել է երգիչը։
Ազնավուրը նաև պատմել է, որ գիրք է գրել հատուկ սկսնակ դերասանների համար.
«Նրանք կարող են իմ բոլոր խորհուրդներն այնտեղ գտնել»:

7or.am